BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Հերմինե Նաղդալյան. «Հանրաքվեի բոյկոտի կոչերը մնացին ձայն բարբառո հանապատի»

Հերմինե Նաղդալյան. «Հանրաքվեի բոյկոտի կոչերը մնացին ձայն բարբառո հանապատի»
06.12.2015 | 23:56

Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին խնդրեցի մեկնաբանել ԿԸՀ-ի հրապարակած տվյալները սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցության վերաբերյալ.


-Ինչքան էլ ոմանց թվում էր, որ հայ ժողովրդին բացի հացի խնդրից ուրիշ ոչինչ չի հետաքրքրում, պարզվեց՝ լավ էլ հետաքրքրում է: Հանրաքվեի բոյկոտը կոչերը մնացին ձայն բարբառոյ հանապատի: Հանրաքվեին մասնակցության թիվը ցույց տվեց, որ իրականում երկիրը ապրում է վաղվա օրով և մտածում է վաղվա մասին: Ընդունեք, որ հանրաքվեի համար հիսունմեկ տոկոսը շատ լավ մասնակցություն է, Հանրաքվեի մասին օրենքով՝ հանրաքվեն համարվում է կայացած, եթե քվեարկել են ընտրության իրավունք ունեցողների մեկ երրորդից ոչ պակաս, մենք ունենք կեսից ավելիի մասնակցություն, այնպես, որ բոյկոտի երազներ տեսնողները թող ուրիշ երազներ տեսնեն:
-Հանրաքվեի ընթացքը ինչպե՞ս եք գնահատում:
-Վստահ եմ, որ որակական իմաստով այս օրը տարբերվեց: Ընդդիմության վաղուց հայտարարված ու ակնկալած կեղծիքները՝ խախտումները, լցոնումները, կարուսելները, փող բաժանելը տեղի չունեցավ: Այնքան չունեցավ, որ որոշ ուժեր անցան նման իրավիճակներ մոդելավորելուն և հնարելուն: Ողջ օրը պարբերաբար հայտնվում էին տեղեկություններ՝ այստեղ կրակեցին, այնտեղ փող են բաժանում, երրորդ տեղը՝ մթերք: Բայց բոլոր այդ կեղտոտ տեխնոլոգիաները մեկ ժամի կյանք ունեին, դրանից էլ արագ պարզվում էր, որ կրակոց, քվեատուփ ջարդել, կնքված կամ չկնքված քվեաթերթիկների լցոնումներ չեն եղել: Պարզապես՝ չտեսնելով իրենց համար ցանկալի խախտումները իշխանության կողմից, ընդդիմադիր ուժերի որոշ ներկայացուցիչները գնացին պրովոկացիոն իրավիճակներ ստեղծելու ու տիրաժավորելու ճանապարհով՝ դա կոչվում է ձեռքը փրփուրներին գցել՝ եթե աղմուկի պատճառ չկա, պետք է հնարել սկզբունքով: Իհարկե, մանր-մունր խախտումեր եղել են, հարյուր տոկոսանոց ընտրություն երբեք ու ոչ մի տեղ չի լինում: Կենդանի մարդիկ են, տարբեր խնդիրներ են ծագում, բայց այս հանրաքվեի ընթացքը վկայում է, որ ընտրությունից ընտրություն պիտի կարողանանք ավելիին հասնել:
-Ինչպե՞ս եք գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի նոր խոսքը քվեարկության ձևերի մեջ:
-Րաֆֆի Հովհաննիսյանը ընդամենը մեկ ձայն պակասեցրեց «ոչ»-ի ճամբարից և իր աջակցությունը ցուցաբերեց «այո»-ին՝ ժողովրդին ցույց տալով, որ վիրտուալ ու կեղծ է ընդդիմությունը և ճանապարհի կեսին նորից լքելու է: Առաջին անգամը չէ, ոչ իշխանության, ոչ ժողովրդի մեղքն է, որ ընդդիմության լիդերները անպատասխանատու են: Հանրաքվեն այս պահին արդեն կայացած է, «այո», թե «ոչ»՝ որոշում է ժողովուրդը: Մեր պարտավորությունն էր ապահովել լեգիտիմ որոշում, որը և մենք արեցինք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ